Շնորհավորանք

Աշխարհի չափ խոհեմություն ու բարությունԽորապես մարդկային լավ մարդ, մարդ, որ երբե՛ք չի տրտնջացել, չի ընկճվել կյանքի դժվարություններից, հպարտորեն ու իրեն հատուկ լռությամբ միշտ էլ կարողացել է հաղթահարել կյանքի ցանկացած խոչընդոտ և արգելք:

Սուրենավանի միջնակարգ դպրոցի փոխտնօրեն տիկին Վարդանյանն իր բեղուն աշխատանքային և ստեղծագործական տարիների ընթացքում դարձել է կոլետիվի հավատարիմ ընկերն ու բարեկամը, աշակերտների ճիշտ խորհրդատուն ու ուղղորդողը:

Խստահայաց, բարեհոգի մանկավարժն ու ղեկավարը՝ չորս հրաշալի երեխաների մայր է, բարի տատիկ և սիրված ու հարգված մանկավարժ:

Շնորհավոր ծննդյան տարեդարձը, սիրելի տիկին Վարդանյան: Դպրոցի կոլեկտիվը մաղթում է Ձեզ անսպառ եռանդ, ուժ ու կորով, եղե՛ք այնպիսին, ինչպիսին կաք: Ձեր վաստակածը, հենց այդ հոգում կուտակած իղձը, մեծագույն նպատակն այս տարի թող լավագույն նվերը լինի: Առողջություն ու հաջողություն Ձեզ:

Ջերմ սիրով ու հարգանքով՝ Արարատի մարզի Սուրենավանի միջնակարգ դպրոցի կոլեկտիվ:

Շնորհավորանք

Սուրենավանի միջնակարգ դպրոցի մանկավարժական կոլեկտիվը շնորհավորում է տնօրեն Վալյա Ավետիսյանին` տնօրենի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ, մաղթում բեղուն գործունեություն և նորանոր ձեռքբերումներ:

Գազի բացման հանդիսավոր արարողություն Սուրենավանի միջնակարգ դպրոցում

 Նոյեմբերի 24-ին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն այցելել էր Սուրենավանի միջնակարգ դպրոց՝ մասնակցելու գազի միացման հանդիսավոր արարողությանը, որին 15134542_680984512079239_1881021553610749383_n իրենց ներկայությամբ պատվել էին նաև փոխմարզպետ Ի. Շադյանը, Արարատի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի 15179151_680985105412513_3071009378062272917_n և սպորտի վարչության պետ Հ. Գասպարյանը, Արարատի ԳԳՄ տնօրեն Է. Ավոյանը, համայնքապետ Կ. Կարապետյանը, Արարատ քաղաքի «Զոհված և վիրավոր ազատամարտիկների ընտանիքներին աջակցող» հկ նախագահ Է. Կոռնենկոն և տարբեր բնագավառների բարձրաստիճան պաշտոնյաներ ու հյուրեր: Մեծարգո մարզպետին դպրոցն ընդունեց աղուհացով, այնուհետև ուղղորդեց կաթսայատուն, որտեղ տեղի ունեցավ բացման արարողությունը: Միջոցառումն իր շարունակությունը գտավ դպրոցի լուսավոր սրահում: Մեկնարկը տրվեց դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ն. Զեյնալյանի ողջույնի խոսքով: Այնուհետև ելույթ ունեցավ դպրոցի տնօրեն Վալյա Ավետիսյանը, ով իր խոսքում կարևորեց իրադարձությունը, քանի որ աշխատանքն իրագործվել էր պետբյուջեի միջոցներով: Շնորհավորանքի խոսքով հանդես եկան նաև մարզպետ Ռ. Աբրահամյանը, ով դպրոցի ներառական խմբին նվիրեց համակարգիչ, Արարատի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հ. Գասպարյանն ու Արարատ քաղաքի «Զոհված և վիրավոր ազատամարտիկների ընտանիքներին աջակցող» հկ նախագահ Է. Կոռնենկոն: Միջոցառմանն առանձնակի շուք հաղորդեցին դպրոցի աշակերտներն իրենց ասմունքով, երգ ու պարով:           15179056_680984332079257_8485452440402049390_n 15232152_680984608745896_9062739915883959623_n